23 ապրիլի 2012 - 09:35 AMT
Շառլ Ազնավուրը երեք համերգ Նյու Յորքում չեղյալ է հայտարարել

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երեք համերգ Նյու Յորքում չեղյալ է հայտարարվել: Համերգները ծրագրված էին ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին: Առայժմ համերգները չեղյալ հայտարարելու պատճառները չեն նշվում, սակայն հաղորդում են, որ կազմակերպիչները խոստանում են պատճառների մասին հայտնել ավելի ուշ: Հնարավոր է՝ պատճառը 87-ամյա երգչի հոգնածությունն է:

Ընդ որում նշվում է, որ Ազնավուրն իրեն լավ է զգում և պատրաստվում է ոչ մեծ համերգով հանդես գալ Լոս Անջելեսում:

Հարկ է նշել, որ դրանից առաջ Ազնավուրը չեղյալ էր հայտարարել համերգը կանադական Քվեբեկում: