23 ապրիլի 2012 - 13:47 AMT
Դավիթ Նալբանդյանը Սերբիայի առաջնությունում զուգախաղում հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ

Սերբիայի բաց առաջնությունը Բելգրադում մեկնարկում է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 6-ին: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես կգա ինչպես միայնակ, այնպես էլ զուգախաղում:

Արգենտինայի հավաքականի կազմում Նալբանդյանը զուգախաղով հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ:

Միայնակ հանդես կգան ևս 28 թենիսիստներ, այդ թվում` աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը մրցաշարի գործող հաղթողն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 366.950 եվրո:

Նալբանդյանն Արգենտինայի հավաքականի կազմում դուրս է եկել Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Չեխիայի դեմ: