23 ապրիլի 2012 - 15:28 AMT
Երևանում ապրիլի 24-28-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 24-28-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ: PanARMENIAN.Net-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ

գիշերը և երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: