29 մարտի 2003 - 18:02 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Լեռնային Ղարաբաղը առաջիկայում եւս կպայքարի հիմնախնդրի վերջնական քաղաքական լուծման եւ իր միջազգային ճանաչման համար: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` հանդես գալով Արցախի պետական համալսարանում: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ ԼՂՀ-ն Եվրոպայի մի մասն է հանդիսանում ոչ միայն աշխարհագրական առումով, այլ նաեւ, ինչը ամենակարեւորն է, հասարակական-քաղաքական կյանքի կառուցվածքով: Այդ կապակցությամբ Ա. Ղուկասյանը ընդգծել է, որ Լեռնաիյին Ղարաբաղում առաջիկայում եւս կշարունակվեն երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների ժողովրդավարացման բարեփոխումները: