6 մայիսի 2004 - 18:25 AMT
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԻ ՕՐ»
Մայիսի 9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի «Հայերի օր»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով լեհական ԶԼՄ-ները, միջոցառումների ընթացքում կներկայացվեն Հայաստանի մասին պատմող ֆիլմեր, հայկական գրքեր, լուսանկարներ, հայկական երաժշտությունն ու ազգային խոհանոցը: Ակցիայի նախաձեռնողն է «Մուսա Լեռ» երաժշտական կոլեկտիվը, որը մեկ տարի առաջ ստեղծվել է Լեհաստանում բնակվող հայերի կողմից: Հիմնական միջոցառումը տեղի կունենա Վարշավայի ազգագրական թանգարանում: