Վերջին 15 տարիներին ապրիլի 24-ին Չերնովցի քաղաքում անց են կացվում սգո միջոցառումներ: Այդ օրը, ինչպես երբեք, հայ ժողովուրդը միասնական է: Այդ մասին Analitika.at.ua-ին է հայտնել Չերնովցիի շրջանի հայ համայնքի նախագահ Վիկտոր Դավիդովիչը:
Սգո պատարգը Չերնովցիի Սբ Պողոս Պետրոս եկեղեցում վերաճում է սգո հանրահավքի, վերջում մատաղ է բաժանվում:
Սգո միջոցառումները մեկնարկել են Կիևում ապրիլի 13-ին, որտեղ «Українські Новини» լրատվական գործակալությունը կլոր սեղան էր կազմակերպել «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ռեցիդիվ է ծնում» թեմայով:
Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ու մատուռներում սգո պատարագ է մատուցվում ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: