24 ապրիլի 2012 - 15:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ապրիլի 24-ին «Al Jazeera» հեռուստաալիքը ցուցադրել է փաստագրական ֆիլմ`«1915, կիսված տառապանքներ »

Այսօր` ապրիլի 24-ին, արաբական «Al Jazeera» հեռուստաալիքը ցուցադրել է փաստագրական ֆիլմ`«1915, կիսված տառապանքներ»: Ֆիլմը պատմում է Ստամբուլում սպանված «Ակոս» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին: Ֆիլմում նաև նյութեր են ներկայացված 1915թ Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի ռեժիսոր Ռամզան Մուտը իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները այս հարցի առնչությամբ:

48 րոպե տևողությամբ ֆիլմի անգլիկան տարբերակը կհայտնվի առաջիկա 10 օրվա ընթացքում, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:

ՖՈՏՈՇԱՐՔ