Եգիպտոսի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Քամալ ալ-Գանզուրիի նախագահությամբ երկրի կառավարության գործունեության մասին հաշվետվության ընդունման դեմ:
Ըստ խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ-Քաթաթնիի հայտարարության` նախարարների կաբինետի հաշվետվությունը քննարկվել է Ազգային ժողովի 10 նիստերում, հաշվետվությունը գնահատել են ավելի քան 200 պատգամավորներ:
Կաբինետի ղեկավարի հաշվետվությունն ուսումնասիրելու համար մարտին հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը ներկայիս կառավարության գործունեությունն արդեն «թույլ և եգիպտական հասարակության պահանջներին չարձագանքող» է ճանաչել: