24 ապրիլի 2012 - 22:14 AMT
Ապրիլի 24-ի երեկոյան Բելգիայում Հայոց ցեղասպանության 97-ամյակին կցուցադրվի «Աղետ» ֆիլմը

«Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես Բրյուսելում մենք հարգանքի տուրք ենք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մենք ցույց ենք անցկացրել, այնուհետև հավաքվել խաչքարի մոտ և ծաղիկներ դրել: Ներկա էին Բելգիայի Հայկական կոմիտեի ղեկավար Միշել Մամուրյանն ու Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԸԲՄ) եվրոպական խորհրդի անդամ Նիկոլաս Թավիթյանը:

Բողոքի ակցիային մասնակցել են Բելգիայի հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ: Մոտ երկու ժամ տևած ակցիայի մասնակիցների հիմնական կարգախոսներն էին «Թուրքերը բարբարո'ս են», «Թուրքերը մարդասպա'ն են», «Արդարությո'ւն հայերին» և «Ո'չ Հայոց ցեղասպանության մասին լռելուն»:

Նիկոլաս Թավիթյանի խոսքով` ապրիլի 24-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 97-ամյակին կցուցադրվի «Աղետ» ֆիլմը: