24 ապրիլի 2012 - 23:06 AMT
Աբխազիայի նախագահի դեմ մահափորձի գործով ձերբակալվածները ձեռնարկել են նրա սպանության կրկնակի փորձ

Աբխազիայի գլխավոր դատախազության տվյալներով Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկբավի վրա մահափորձի գործով ձերբակալված անձինք՝ Անզոր Բուտբան, Ալխասը և Տիմուր Խուտաբան, Ռամզի Հաշիգը, ինչպես նաև հետախուզության մեջ գտնվող Ռուշբեյ Բարցիցը երկու անգամ փորձել են սպանել նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մահափորձերը չեն կայացել նրանցից անկախ պատճառներով, որոնց մասին չի հայտարարվում:

Տվյալ փաստերով հարուցվել է երկու քրեական գործ Բուտբայի, Խուտաբայի, Հաշիգի և Բարցիցի նկատմամբ: