ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարվում է «b>էսսեների մրցույթ Հայաստանի համալսարանների ուսանողների շրջանում: Մասնակիցներն էսսեները կարող են ներկայացնել իրենց նախընտրած ուղղվածությամբ «Արդյո՞ք ինտերնետը միավորում է մարդկանց, թե՝ բաժանում», «Ինչպիսի° ազդեցություն ունի բջջային ինտերնետը կրթության վրա և առօրյա կյանքում», «Ինտերնետ. ինչպիսի՞ն կլինի զարգացման հաջորդ փուլը» և «Ինչպե՞ս է սոցիալական մեդիան փոխել Ձեր կյանքը» թեմաների շրջանակներում:
Մասնակիցները պետք է դիմեն մինչև 2012թ. մայիսի 15-ը:
Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2012 թվականի մայիսի վերջին: Լավագույն աշխատանքները կընտրվեն անանուն ստուգման սկզբունքով` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տվյալ ծրագրի համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:
Հաղթողները կստանան սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության վեբկայքի «Կարիերա» էջում և հասանելի կլինենՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրադարանում: