25 ապրիլի 2012 - 12:17 AMT
Շիֆ. Ցեղասպանությունը ճանաչելու` ԱՄՆ կառավարության ցանկության բացակայությունը լուրջ տագնապ է առաջացնում

«Այսօր ամբողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 97-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` ԱՄՆ կառավարության ցանկության շարունակական բացակայությունը լուրջ տագնապ է առաջացնում և մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ծայրահեղ անարդյունավետ է»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը: «Եթե ուզում ենք շարունակել պայքարը ցեղասպանության դեմ Դարֆուրում կամ ցանկացած այլ երկրում, մենք պետք է պատրաստ լինենք ճանաչել ցանկացած ցեղասպանություն, որտեղ էլ այն տեղի ունենա»,- գրել է Ադամ Շիֆը` հավելելով, որ չի կարելի ցեղասպանություններին մոտենալ ընտրովի: