25 ապրիլի 2012 - 12:43 AMT
Արգենտինահայ երիտասարդության մեծ մասն արդեն չի խոսում հայերեն

Արգենտինայի հայ երիտասարդների մեծ մասն, այսօր չի տիրապետում մայրենի լեզվին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր քարտուղար, լատինաամերիկյան երկրների համահայկական խաղերի նախկին ներկայացուցիչ Անտոնիո Սարաֆյանը: Նրա խոսքով, հիմա նրանք մեծ աշխատանք են կատարում, որպեսզի բարելավվի հայկական դպրոցներում հայերենի դասավանդումը, և ավելի շատանա ազգային մշակույթի հետ շփումը: Նա ուրախությամբ նշեց, որ հիմա միությունը միջնորդում է, որպեսզի բարձր դասարանների հայ դպրոցականները գան Հայաստան, և ծանոթանան հայրենիքի հետ:

Բացի այդ, «Սարդարապատ» շաբաթաթերթն անվճար բաժանվում է հայերին, որպեսզի նրանք չմոռանան իրենց ինքնությունը:

Պաշտոնական տվյալներով Արգենտինայում այսօր ապրում է շուրջ 100-հազարանոց հայկական համայնք: