25 ապրիլի 2012 - 15:34 AMT
Թաթուլ Մանասերյան. Ընտրությունների շրջանում հայկական բիզնեսը ռիսկի չի դիմում

Նախընտրական շրջանում դիտվում է ներդրումների ծավալի կրճատում անգամ այն ծրագրերում, որոնք նախատեսված էին 2012 թվականին: Այդ մասին ապրիլի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Դա բնական և օբյեկտիվ է, քանի որ մասնավոր հատվածը չի կարող ռիսկի դիմել»,- ընդգծել է նա:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից դեպի հարևան երկրներ, մասնավորապես` Վրաստան և Ռուսաստան կապիտալի արտահոսքին, ապա, նրա խոսքով, այստեղ 2010-2011թթ. համեմատ տեմպերի դանդաղեցում է արձանագրվում: «Մեր նախնական հաշվարկների համաձայն` 2011թ. համեմատ անկումը կազմել է մոտ 20-22%»,- ասել է նա: