
ՖԻՖԱ-ն Բուդապեշտի համագումարում կքննարկի տարիքային սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը այն մարդկանց համար, ովքեր կազմակերպությունում առաջադրվելու են ղեկավար պաշտոններում:
Այդ առաջարկի համաձայն, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, գործադիր և այլ հանձնաժողովների անդամներ կարող են լինել միայն մարդիկ, ում 72 տարին դեռ չի լրացել: ՖԻՖԱ-ի ներկա նախագահ Զեպ Բլատերն անցած տարի 75 տարեկան հասակում ընտրվել է չորրորդ անգամ:
Համագումարի մասնակիցները կքվեարկեն ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովի անդամների թիվը 24-ից 25 հասցնելու համար, ընդ որում նոր տեղը նախատեսված կլինի կանանց ֆուտբոլի ներկայացուցչի համար:
Բուդապեշտում պլանավորվում է քննարկել ՖԻՖԱ-ի նախագահին երկու քառամյա ժամկետներից ավել իր պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը, իսկ գործկոմի անդամներին՝ երեքից ավել: