«Հայաստանի առջև ծառացել է Ցեղասպանության կրկնության հարցը, բայց ի տարբերություն նախորդ դարասկզբի, այժմ Հայաստանն ունի լավ զինված և մարտունակ բանակ, որը հակահարված կտա թշնամուն»,- հայտնել է այսօր մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից հայկական և ղարաբաղյան դիրքերի գնդակոծումներն ակտիվացել են Ցեղասպանության զոհերի հիշատակման օրերին, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները ոչ միայն չեն ափսոսում կատարվածի համար, այլև առանձնահատուկ ցինիզմով հիշեցնում են այդ մասին:
«Բարեբախտաբար, այժմ և' Հայաստանը, և' Ղարաբաղը սեփական զինված ուժերն ունեն, որոնք պաշտպան են կանգնած խաղաղ բնակչությանը և իրենց պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակակետերը »,- ընդգծել է Ջամալյանը: