Ապրիլի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարեց, որ Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ ձևով չարձագանքեցին մանկապարտեզի գնդակոծությանը Տավուշի մարզում: Ըստ նրա, միջազգային մակարդակով պետք է հարց բարձրացվի Հայաստանի պատասխան գործողությունների իրավաչափության մասին և պետք է հիմնավորվեն նրա կոշտ քայլերը ի պատասխան ադրբեջանցիների նման գործողությունների: Ջամալյանը նշել է, որ միջազգային իրավունքի և դիվանագետների համատեղ աշխատանքը թույլ կտա զգալի հաջողության հասնել Հայաստանի խաղաղ բնակչությանը պաշտպանելու և Ադրբեջանին պատժելու հարցում: Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանը կարող էր իսպառ ոչնչացնել այն կրակակետը, որից կրակ էր բացվել մանկապարտեզի ուղղությամբ: Դրա իրավունքը պետք է հիմնավորվի ու ներկայացվի միջազգային հանրությանը: Ըստ Ջամալյանի, եթե նման գործողությունները կրկնվեն, Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ հակահարված տալու ադրբեջանցիների նման քայլին, ինչպես նաև պետք է իրավաբանորեն հիմնավորի պատասխան գրոծողությունները: