
Առաջիկա երեք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների կազմակերպման հարցերով ՖԻՖԱ-ի բաժանմունքի ղեկավար Յուրգեն Մյուլլերը համոզված է, որ ՖԻՖԱ-ի պահանջները Սանկտ Պետերբուրգում կառուցվող մարզադաշտի վերաբերյալ կկատարվեն:
«Մեզ հետաքրքրում են միայն փաստերը, որոնք վերաբերվում են ենթակառուցվածքին: Մեզ չի հետաքրքրում օբյեկտի արժեքի հարցը, քանի որ մենք չենք զբաղվում դրա շինարարությամբ»,- ասել է Մյուլլերը, հաղորդում է rsport.ru-ն: