12 մայիսի 2004 - 21:42 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հետ այսօր Կիեւում կայացած հանդիպման ժամանակ նրան է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալը` 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնմանը մասնակցելու համար: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին է ասել Ուկրաինայի վարչապետը, այն ժամանակ ինքը ղեկավարում էր ԽՍՀՄ ածխարդյունաբերության նախարարության աշխատակիցների խումբը, որը զբաղվում էր տեխնիկայի առաքմամբ, փլատակների վերացմամբ եւ ավերված հայկական քաղաքների վերականգնմամբ, հաղորդում է «Գլավրեդ» գործակալությունը: