
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում կկարողանան քվեարկել յոթ քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ)` «Կենտրոնի», «Վարդաշենի», «Նուբարաշենի», «Աբովյանի», «Վանաձորի», «Արթիկի» և «Գորիսի» կալանավորները: Այդ մասին Հայաստանի ԿԸՀ արտահերթ նիստում հաղորդել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը հաղորդել է, որ բոլոր ԿՔՀ-ներում, բացառությամբ «Նուբարաշենի», քվեարկությունը կմեկնարկի 17:00-ին:
«Նուբարաշենում» քվեարկությունը կմեկնարկի 10:00-ին, քանի որ այստեղ կալանավորների թիվը շատ ավելի մեծ է, քան մյուս ՔԿՀ-ներում:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):