
Ուրուգվայի հայ համայնքը իրականացրել է մի շարք միջոցառումներ` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված:
Եղեռնին նվիրված հուշարձանի մոտ ուրուգվայահայերը ծաղկեպսկաներ են դրել և աղոթել:
Ուրուգվայի ազգային Գրադարանին այդ երկրի հայկական բոլոր կազմակերպությունների նախաձեռնությամբ հայերեն և իսպաներեն լեզուներով բազմաթիվ գրքեր են նվիրվել Հայոց ցեղասպանության մասին պատմող, նաև` Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ:
«Մենք շատ ուրախ ենք, որ Ուրուգվայում բազմաթիվ հայեր կան, որոնք ներգրավված են երկրի տարբեր ոլորտներում» ,- ասել է Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Ասթորին: