26 ապրիլի 2012 - 20:57 AMT
Պապ Ռեյն. Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը կարող է հաջողվել այն դեպքում, երբ վերջինս կընդունի պատմական ճշմարտությունը

Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավա են ժամանել ավելի քան 1000 հայեր Տորոնտոյից, Քեմբրիջից, Լավալից, Մոնրեալից, Համմիլթենից և Սենտ Քաթրինսից և Կանադայի խորհրդարանի առջև հարգել են 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը:

Կանադայի Հայ Դատի կողմից կազմակերպված հավաքի ժամանակ ելույթ են ունեցել երկրի խորհրդարանի անդամներ: Կանադայի ներգաղթի և քաղաքացիության նախարար Ջեյն Քենին նշել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը պետական մակարդակով հաստատող միակ պետությունը հանդիսանաում է Կանադան:

Ազատական կուսակցության ղեկավար Պապ Ռեյն էլ ասել է, որ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը կարող է հաջողվել միայն այն դեպքում, երբ Թուրքիան կընդունի պատմական ճշմարտությունը:

Ապա կանադահայերը գնացել են թուրքական դեսպանատուն, ուր տեղի է ունեցել բողոքի ցույց:

Նշենք, որ ապրիլ 23-ին թուրքական դեսպանատան դիմաց, 50 ԳԵՄ-ականներ նստացույց են արել և ընթերցել ցեղասպանությունը վերապածների վկայությունները: