
«Ժողովուրդը» գրում է, որ ըստ իրենց հավաստի տեղեկությունների՝ երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Երկար հարցուփորձից հետո թերթը պարզել է, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և առավել հայտնի է «բանջարանոցի Ժորիկ» անունով: Համաձայն լուրերի՝ նա կռվի ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չէին: Հերթապահ մասից թերթին հայտնել են, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: