27 ապրիլի 2012 - 10:01 AMT
«Երկիր». Սերժ Սարգսյանի ներկա-բացակայով հանրահավաքը

«Երկիրը» գրում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Գավառ քաղաքում: Ինչպես ցանկացած հանրահավաքի ժամանակ, այս անգամ ևս ուսուցիչներին բերել են հանրահավաքի` անկախ իրենց կամքից, սակայն այս հանրահավաքը մյուսներից տարբերվել է նրանով, որ ուսուցիչների վրա «պլան» է դրվել` յուրաքանչյուր դպրոցից բերել 200-250 ծնողի:

Ուսուցիչները զանգահարել են ծնողներին ու պահանջել ներկայանալ դպրոց, որտեղ տնօրենը ներկա-բացակա է արել ուսուցիչներին, ուսուցիչները` ծնողներին, բոլորին նստեցրել ավտոբուսներն ու հայդա` երկիրը երկիր դարձնելու: Անգամ քաղաքի հրապարակին մոտ գտնվող դպրոցներից ծնողներին տարել են ավտոբուսներով, որ հանկարծ որևէ մարդ «երամից» չանջատվի: Ավտոբուսներով հանրահավաքի մասնակից են բերել նաև Գավառի շրջակա գյուղերից: