27 ապրիլի 2012 - 16:56 AMT
Դամասկոսում և այլ սիրիական քաղաքներում պայթյուններ են թնդում

Ծայրահեղական խմբավորումների գրոհայիններն այսօր զինված հարձակումներ են անցկացրել Սիրիայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում: Դամասկոսի հին մասի մոտ գտնվող արդյունաբերական թաղամասում պայթեցվել է ականապատ մեքենա: «Ալ Արաբիա» հեռուստակայանի տեղեկությունների համաձայն, կան սպանվածներ և վիրավորներ: Ընդդիմադիր աղբյուրները հաղորդում են Բաղդադի փողոցում ևս մեկ պայթյունի մասին:Սիրիական հեռուստատեսությունն առայժմ ոչ մի տեղեկատվություն չի հաղորդել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Լաթաքիա նավահանգստում, ինչպես նաև դրան հարևան Բանիայասում և Ջեբլեում:

Դամասկոսում բռնության թեժացումը կապում են Սիրիայում ՄԱԿ-ի 300 դիտորդների առաքելությունը տապալելու ընդդիմության փորձերի հետ, որոնք ԱԽ մանդատի համաձայն պետք է հետևեն հակամարտության գոտիներում հրադադարի ռեժիմին: