
Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում իրար հաջորդածպայթյուններից 27 մարդ է տուժել, հայտնում է Ուկրաինայի ԱԻՆ-ը: Նախարարությունում պաշտոնապես հաստատել են չորս պայթյունների մասին տեղեկությունները: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, պայթյունների թիվն ավելին է եղել:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ տրամվայի կանգառում: Պայթել է աղբարկղում եղած պայթուցիկ սարքը: Դրան հաջորդել է պայթյունը «Ռոդինա» կինոթատրոնի մոտ, այնուհետև տեղական այգու շրջանում, իսկ չորրոդը նույնպես տրամվայի կանգառից ոչ հեռու:
Քաղաքի բնակիչները խուճապի են մատնվել: ՌԲԿ-Ուկրաինան հայտնել է, որ քաղաքում խափանվել է բջջային կապը:
Դատախազությունը քրեական գործ է հարուցել: Դատախազությունը կատարավածը որակել է որպես ահաբեկչություն: Նախագահ Յանուկովիչը խոստացել է հետաքննության համար ներգրավել «լավագույն խուզարկուներին»: