28 ապրիլի 2012 - 11:18 AMT
«Հրապարակ». Ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի մի մեծ խումբ ժամանել է Հայաստան

«Հրապարակի» մոսկովյան աղբյուրը հայտնում է, որ այս օրերին ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի մի մեծ խումբ ժամանել է Հայաստան` հատուկ ընտրությունների փուլում իրենց լուման ներդնելու համար:

«Նրանք գալիս են իրենց ազդեցության տակ գտնվող շրջանակներին, մերձավորներին մոբիլիզացնելու համար` բնականաբար, հօգուտ իշխանության և առաջին հերթին` Հանրապետականի: Նրանք պատրաստվում են նաև որոշակի գումարներ ծախսել և ընդհանրապես ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանական բուրգն այս տեսքով պահպանվի: Փողատերերին ձեռնտու է երկրում ստատուս-քվոյի պահպանումը»,- գրում է թերթը: