
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մտահոգված է Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ Եվրո-2012 պատճառով:
«Այս ամենը մտահոգիչ է, ես խորապես ցավակցում եմ տուժածներին և ուկրաինացի ժողովրդին: Նման գործողությունները Ուկրաինայում բարդացնում են իրավիճակը մեծ մարզական իրադարձության շեմին: Դա կարելի է գնահատել որպես Եվրո-2012 փչացնելու ցանկություն»,-Կոմորովսկու խոսքն է մեջբերում Ինտերֆաքսը:
Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում չորս պայթյուն որոտաց, 29 մարդ տուժեց, 26 հոսպիտալացվեց: