ԱՄՆ իշխանությունները մտադիր են Իրանին առաջարկել միջուկային ծրագրի զարգացման փոխզիջումային պայմաններ: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, հղում անելով Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին, Իրանին թույլ կտան հարստացնել ուրանը մինչև 5 տոկոս, եթե երկրի ղեկավարությունը թույլ տա միջազգային տեսուչներին այցելել միջուկային օբյեկտներ ու մշտական և անսահմանափակ հսկողություն հաստաստել նրանց աշխատանքի հանդեպ:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է նման փոխզիջման հնարավորությունը, քանի որ, մտավախություն կա, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 14-ին Ստամբուլում մեկնարկած բանակցությունները կտապալվեն:
Մինչդեռ, ինչպես պնդում է թերթը, ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկը կարղ է լուրջ դիմադրության հանդիպել ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ Իրանի ղեկավարության շրջանում: