28 ապրիլի 2012 - 13:13 AMT
Պան Գի Մուն. Ընդվզումների ճնշման մասշտաբները Սիրիայի իշխանությունների կողմից հատել են թույլատրելիի սահմանը

Ընդվզումների ճնշման մասշտաբները Սիրիայի իշխանությունների կողմից հատել են թույլատրելիի սահմանը, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Սիրիայի կառավարությունը պետք է պահպանի աշխարհին տված խոստումները»,-ասել է նա:

Նա նշել է, որ ՄԱԿ-ը պետք է արագացնի 300-հոգանոց դիտորդական առաքելության ծավալումը Սիրիայում, այժմ Սիրիայում կա 15 դիտորդ:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը նշել է, որ եթե Աննանի պլանը չաշխատի, Վաշինգտոնը համոզելու է ԱԽ անդամ երկրներին բանաձև ընդունել Սիրիայի վերաբերյալ, որը պատժամիջոցներ կնախատեսի, հայտնում է Ինտերֆաքսը: