2012թ. Օլիմպիադայի շեմին Մեծ Բրիտանիայի քաղաքական ու հասարակական գործիչները պահանջել են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից վերացնել մաքսային վերահսկողության հերթերը:
Օդանավակայանի օպերատոր ընկերությունը պահանջել է ներքին գործերի նախարարությունից բյուջե հատկացնել անձնակազմի համալրման համար:
Այժմ, ըստ ականատեսների, ժամանող ուղևորները ստիպված են լինում մոտ 3 ժամ անցկացնել հերթում, հայտնում է utro.ru-ն: