
ԱՄՆ հրամանատարությունը մի քանի F-22 Raptor կործանիչներ է տեղակայել Իրանի սահմանի մոտ: Ըստ Fox New-ի, ինքնաթիռները կտեղակայվեն Իրանի սահմանից 300 կմ հեռավորության վրա:
F-22 ԱՄՆ բանակի զինանոցի հիմնական կործանիչն է: Այդ մարտական մեքենաները կառուցվել են «Սթելս» տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչըն անտեսանելի է դարձնում նրանց հակառակորդի ռադարի համար: Նրանց մասնագիտացումը օդային մարտն է: Սակայն, դեռևս ոչ մի ինքնաթիռ իրական օդային մարտի չի մասնակցել: Պարսից ծոցում են գտնվում նաև ԱՄՆ մարտական նավերը: