28 ապրիլի 2012 - 15:41 AMT
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ն, ՕԵԿ-ը և Կոմկուսը ուսումնասիրել են ՍԷԿՏ համակարգը

Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրել են ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերոնշյլա կուսակցությունները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում, համակարգին տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված համակարգը չի կարող երաշխավորել անձի Հայաստանում, կամ նրա սահմաններից դուրս գտնվելը փաստի ստույգ հաստատումը:

Կարևորելով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելը, ՀՀ ԿԱ ԱԱԾ հանդես է գալիս հետևյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչև ընտրությունների արդյունքերն անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները:

Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները: