30 ապրիլի 2012 - 12:30 AMT
Ստամբուլի զբաղվածության գլխավոր տնօրինության շենքի մոտ պայթյուն է որոտացել

Երկուշաբթի առավոտյան Ստամբուլում` զբաղվածության գլխավոր տնօրինության շենքի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է Sabah պարբերականը: Աղբարկղում տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում մեկ մարդ է տուժել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: