ԱՄՆ ՌԾՈւ վաճառքի են հանել Sea Shadow` առաջին նավը, որը կառուցվել է փոքր նկատելիության տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Նավը ներկայացվել է ինտերնետային աճուրդի, որտեղ յուրաքանչյուր դրույքը ավելանում է հարյուր դոլարով: Նավի նախնական գինն է 10 հազար դոլար, սակայն 2012թ ապրիլի 30-ի դրությամբ գինը հասել է 100.4 հազար դոլարի: Վաճառքը նախատեսվում է ավարտել 2012թ մայիսի 4-ին, սակայն աճուրդը կարող է երկարել:
Sea Shadow-ի կառուցվածքում կիրառվել են նույն տեխնոլոգիաները, ինչ ամերիկյան F-117 Nighthawk ինքնաթիռի կառուցման ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն: Նավի գնորդ կարող է լինել ցանկացած անհատ, մասնավոր կամ պետական ընկերություն: