«Սիրտս ցավում է այս երկրի համար, ու մենք երկիրը «շողուլի» ենք բերելու, ու ինչքան շատ մարդ շուտ ուզի, այնքան ավելի շուտ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անկեղծացավ թիվ 4-րդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ԱԺ պատգամավորություն թեկնածու, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:
«Իշխանությունը հիմա սովորել է «տակից աշխատել», և փորձում են աշխատել այն դաշտում, որը մեծ աղմուկ չի բարձրացնի միջազգային կազմակերպությունների և դիտորդների մոտ»,-ասաց ՀՀՇ նախագահը և ավելացրեց, որ ինչ անելու են, փորձում են անել մինչև մայիսի 6-ը՝ մինչև ընտրությունները: «Իշանությունը հիմա «մուզմուզ» մեթոդի է անցել, իսկ ամսի 6-ին կդիմեն որևէ քայլի միայն այն դեպքում, եթե մինչև դա համոզված չլինեն, որ ունեն բավարար ձայներ»:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն գործում է մեծամասամբ փողոցային և թաղային կրմինալների և հեղինակությունների միջոցով, և նրանք են ձևավորում Հայաստանի ապագան, համոզելով ու ստիպելով մարդկանց ընտրել Հանրապետականին: