Դեռևս ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն Ադրբեջանը երրորդ երկրի է փոխանցել երեք հայ ռազմագերիներին: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նա նշեց, որ դեռևս այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել և իրենք հիմնվում են բանավոր տեղեկատվության վրա. «Միջազգային մարդասիրական իրավունքից ելնելով, այն տեղեկատվությունը, թե որ երկրին են փոխանցվել ռազմագերիները՝ միջնորդ երկրի անունը, չի հրապարակվում: Դա արվում է շահագրգիռ կողմերի շահերից ելնելով, այս դեպքում՝ Ադրբեջանի և Հայաստանի: Այս հարցերով զբաղվում են միջազգային մարդասիրական կազմակերպությունները, այդ թվում՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակը»: