ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բողոքական եկեղեցու ներկայացուցիչ՝ պաստոր Թերի Ջոնսը կրկին հրապարակայնորեն այրել է Ղուրանի նմուշները: Անցած տարի նման ակցիան հասարակական արձագանք ստացավ ողջ աշխարհում, գրում է «Նյու Յորք Փոստ» թերթը:
Բողոքական եկեղեցու ներկայացուցիչը 20 կողմնակիցներով շրջապատված հրկիզել է Ղուրանի մի քանի նմուշներ Գեյնսվիլ քաղաքում իր եկեղեցու մոտ:
Միջադեպն աննկատ չի մնացել իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ եկեղեցին տուգանվելու է 271 դոլարով, գումարը գանձվել է հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, քանի որ եկեղեցին թույլտվություն չուներ գրքեր այրելու համար:
Ղուրանի նմուշների այրման տեսահոլովակը YouTube-ում զետեղել են պաստորի կողմնակիցները: