Եվրահանձնաժողովը պատրաստվում է եվրագոտում տնտեսական աճի խթանման մասշտաբային ծրագիր իրականացնել: Այդ մասին գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով BBC բրիտանական ռադիոկայանին:
Ծրագրված ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 200 մլրդ եվրո: Այդ միջոցները առաջին հերթին կներդրվեն առաջնային ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքներում, այլընտրանքային էներգետիկայում և բարձր տեխնոլոգիաներում:
Ներդրումային միջոցները կուղղվեն նաև պետական և մասնավոր նախագծերի իրականացմանը:
Ինչպես նշում է աղբյուրը, վերջին շաբաթների ընթացքում գործնական աշխարհում սրվել է քննադատությունը միայն կոշտ տնտեսության և առանց տնտեսական աճի վերականգնման անհրաժեշտությունը հաշվի առնելու պարտքային ճգնաժամից դուրս գալու` ԵՄ եվրագոտու ներկայիս քաղաքականության վերաբերյալ: