Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Ալմա Աթիում «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարում հաղթանակ է տոնել Թուրքմենստանի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Օրբելի Համբարձումյանը, Ալիկ Առաքելյանը, Արամ Սարգսյանը և Էդուարդ Ավագյանը:
Հայաստանի ընտրանին վաստակել է երեք միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Խումբը գլխավորում է Հունգարիան` 6 միավորով:
A խմբում Հայաստանի ընտրանին վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 1-ին Ղազախստանի թիմի հետ: Խմբային մրցաշարի ավարտից հետո, թիմերը կխաղարկեն 1-8-րդ տեղերը, ըստ խմբերում զբաղեցրած տեղերի:
Անցյալ տարի Հայաստանի Մ-17 հավաքականը մասնակցել է այս մրցաշարին և գրավել է 7-րդ տեղը: