Չորեքշաբթի` մայիսի 2-ին, Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում բացվելու է նշանավոր հայ դերասան Վահրամ Փափազյանի հուշարձանը, որի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը:
Բացման արարողությանը մասնակցելու են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ինչպես նաև Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանը: Ներկա են լինելու նաև մի շարք մտավորականներ այդ թվում՝ Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննեսը, Ռոբերտ Դավթյանը, մշակույթի և արվեստի այլ գործիչներ: Արարողությունը վարելու է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը: