30 ապրիլի 2012 - 19:30 AMT
Այսուհետև մարդու իրավունքները ոտնահարողներին կարգելվի մուտք գործել Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի միգրացիոն օրենսդրության մեջ նոր կանոնները թույլ կտան նախարարներին արգելել երկիր մուտք գործել մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին, հաղորդում է բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» թերթը: Միաժամանակ մուտքի վրա արգելքը կարող է ներմուծվել միայն անկախ և հավաստի ապացույցների առկայության դեպքում այն մասին, որ այլ երկրի քաղաքացին խախտել է մարդու իրավունքները, հաղորդում է Ինտերֆաքսը:

Տվյալ պահին Մեծ Բրիտանիա մուտքն արգելված է միայն այն մարդկանց համար, ովքեր սպառնում են երկրի ազգային անվտանգությանը: