
ՉԺՀ-ն դիտարկում է տանկերների պետական ապահովագրման հնարավորությունը, որոնք տեղափոխում են իրանական նավթ: Այդ միջոցները կարող են թույլ տալ նավթի՝ մեծությամբ երկրորդ սպառողին իրանական նավթ մատակարարել այն բանից հետո, երբ 2012-ի հուլիսին ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները:
ԵՄ նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ նավթային էմբարգո, արգելում են եվրոպական ապահովագրողներին իրականացնել տանկերների ապահովագրումը, որոնք իրանական նավթ են տեղափոխում: Միաժամանակ, նման ապահովագրություն տրամադրող ընկերությունների մեծամասնությունը գտնվում են Արևմուտքում: Դրա հետ կապված, եվրոպական պատժամիջոցները կարող են զգալիորեն ազդել իրանական նավթի առաքումների վրա ասիական երկրներ: