
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտնել է. «ԻԻՀ դեմ պատժամիջոցները սպառնալիքի տակ են դնում ողջ տարածաշրջանի անվտանգությունը, քանի որ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովվում են այն ժամանակ, երբ բոլոր երկրները կարող են օգտագործել իրենց ռեսուրսները»: Մեհմանփարասթը կիրակի օրը Ջամե Ջամ հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը` որպես հզոր տերություն, կարող է ապահովել ոչ միայն իր տարածքի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությունը: