
Իրանը շարունակում է առաջընթացի ձգտել միջուկային հետազոտություններում, չնայած ԱՄՆ կողմից ճնշմանը, գրում է TRT-Russian-ը:
Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ Ռուսաստանի աջակցությամբ կառուցված Բուշերի ատոմակայանի հզորությունն արդեն հասել է 940 ՄՎտ-ի, ինչը հիմք է տալիս պնդելու Իրանի միջուկային ծրագրի արդյունավետության մասին: Բուշերի ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011 թվականին:
Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբբասին հայտնել է, որ կայանը մի քանի ամիս շարունակ կաշխատի ամբողջ հզորությամբ: Աբբասին նշել է, որ այդ ԱԷԿ-ի հզորությունն այդ ժամանակ կկազմի 1000 ՄՎտ:
Աբբասին նշել է նաև, որ կայանի կառավարումը Ռուսաստանից կանցնի Իրանին: