1 մայիսի 2012 - 14:05 AMT
Դավիթ Նալբանդյան. Իմ գլխավոր նպատակն է հաղթել Դևիսի գավաթում Արգենտինայի հավաքականի կազմում

Դավիթ Նալբանդյանը Բելգրադի մրցաշարի մեկնարկից առաջ խոստովանել է, որ 2012թ. նրա գլխավոր նպատակն է հաղթել Դևիսի գավաթում Արգենտինայի հավաքականի կազմում և մասնակցել օլիմպիական խաղերին:

«Ես ակնկալում եմ, որ այս տարի կստանամ wild card Մադրիդի Մասթերսի մրցաշարին մասնակցելու համար: 2007թ. ես հաղթեցի այդ մրցաշարում, սակայն այդ ժամանակվանից կորտերի ծածկը փոխվել է: Իմ հնարավորությունների մասին չեմ կարող ոչինչ ասել, քանի որ այժմ ես 5 տարով մեծ եմ և մի քանի վնասվածք եմ ունեցել»,-խոստովանել է Նալբանդյանը:

Դևիսի գավաթի եզրափակչում արգենտինացիները կխաղան Չեխիայի հավաքականի դեմ: Թենիսիստը նշել է, որ Չեխիան շատ ուժեղ թիմ ունի և փորձառու խաղացողներ:

Իսկ այս օրերին Նալբանդյանը Serbian Open կխաղա Մարտին Կլիզան-Ալյազ Բեդենե զույգի հաղթողի հետ, իսկ մայիսի 1-ին Serbian Open-ում Նալբանդյանը Էդուարդո Շվանկի հետ կխաղա Ջորդան Քեր-Դուդի Սելա զույգի դեմ: