
«Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը չի վայելում իսլամական Արևելքի երկրների բնակչության աջակցությունը: Այդ մասին վկայում են «Պյու» կենտրոնի կողմից Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Պակիստանում և Թուրքիայում անցկացված նոր սոցիոլոգիական հետազոտության արդյունքները՝ նվիրված «Ալ Քայիդայի» հիմնադիր և պարագլուխ Ուսամա բեն Լադենի ոչնչացման տարելիցին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ներկա հարցման կազմակերպիչները խնդրել են հարցվողներին պատասխանել՝ դրական, թե բացասական են վերաբերվում խմբավորմանը: Եգիպտոսում բացասական վերաբերմունքի մասին հայտարարել են հարցվածների 71 տոկոսը, Հորդանանում՝ 77, Լիբանանում՝ 98, Պակիստանում՝ 55, Թուրքիայում՝ ևփ:
Հետազոտությունն անցկացվել է մարտի 19-ից ապրիլի 13-ը: Դրան մասնակցել են 5 երկրներից յուրաքանչյուրում հազարից 1,2 հազար չափահաս քաղաքացիներ: