
Սիրիայի իշխանությունները պետք է օգտվեն վերջին շանսից ու իրագործեն ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի պլանը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ազգային անվտանգության կոմիտեի նիստում, հայտնում է «Սաբահ» թերթը:
Նիստի ավարտին Գյուլը հայտարարել է, որ Սիրիայում պետք է դադարեցնել բռնությունն ու բանակցություններ սկսել հակամարտ կողմերի միջև: