1 մայիսի 2012 - 16:40 AMT
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն չի դիտարկում Իրանի հետ փոխզիջման հնարավորությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրականությանը չհամապատասխանող է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է Իրանի հետ փոխզիջման հնարավորությունը, որի դեպքում թույլատրվելու է մինչև 5 տոկոս խտությամբ ուրան հարստացնել ՝ միաժամանակ չբախվելով միջազգային պատժամիջոցների: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:

Նուլանդի խոսքով, Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է մնում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացման գործընթացը ՄԱԿ բանաձևերին համապատասխան: