2 մայիսի 2012 - 10:25 AMT
Հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Նանսիի միջազգային մրցաշարում կիսել է 5-8-րդ հորիզոնականները

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Նանսի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի (Ֆրանսիա) հետ 194 մասնակիցների մեջ բաժանեց 1-2-րդ տեղերը:

Ապա առաջին ութ տեղերը գրաված մասնակիցները պայքարը շարունակեցին նոկաուտ համակարգով: Առաջին մրցանակը նվաճեց Վաշիե-Լագրավը: Ղարամյանը բաժանեց 5-8-րդ տեղերը, հաղորդում է armchess.am: